Logo

Ladaniva-ն նոր շունչ է հաղորդում հայկական երաժշտությանը․ FOX 11-ի անդրադարձը

Հեղինակ
Զառա Սարգսյան
13:05 / 03.05.2023Հարցազրույցներ
Լադանիվա-Ladaniva

Երաժշտությունը կարող է օգնել միավորել մարդկանց՝ անկախ այն հանգամանքից, թե որ լեզվով են նրանք խոսում. այսպես է սկսվում FOX 11-ի անդրադարձը «Լադանիվա» (Ladaniva) երաժշտական ​​խմբին։

Երաժշտական ​​խումբը հիմնադրվել է 2019 թվականին հայ երգչուհի Ժակլին Բաղդասարյանի և ֆրանսիացի մուլտի-ինստրումենտալիստ Լուի Թոմասի շնորհիվ։ Խմբի երաժշտությունը ոգեշնչված է Հայաստանի, Ռուսաստանի և Բալկանների ավանդական երգերից, ինչպես նաև Լատինական Ամերիկայով ճանապարհորդությունների ազդեցությամբ:

Անցյալ ամիս նրանք Լոս Անջելեսում էին, որտեղ համերգ են տվել:

Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը ծանոթացել են բարում։

«Լուին շեփոր էր նվագում, իսկ ես երգում էի: Իսկ հետո սկսեցինք ջազ նվագել, ինչպես նաև միասին սովորել ենք մեր կոնսերվատորիայում: Մի օր Լուին լսեց, թե ինչպես եմ հայերեն երգում: Եվ նա ասաց. «Արի մի բան անենք», քանի որ նա սիրում է հայոց լեզուն և երաժշտությունը»,- FOX 11-ին տված հարցազրույցում ասաց Ժակլինը։

Անկախ նրանից, թե որտեղ են նրանք ելույթ ունենում կամ ինչ լեզվով են երգում, նրանց էներգիան վարակիչ է, գրում է հոդվածագիրը։

«Մելանխոլիկ բան կա, գիտե՞ք, մելանխոլիան տխրության մեջ գեղեցիկ մի բան է», - ասում է Թոմասը:

Ժակլինի խոսքով՝ Թոմասն է հորդորել իրեն հայերեն երգ գրել, որից հետո նա գրել է իրենց առաջին «Վայ աման» երգը, և տեսահոլովակի թողարկումից անմիջապես հետո երգը հիթ դարձավ Հայաստանում՝ գրանցելով միլիոնավոր դիտումներ:


Ինչ վերաբերում է Լադանիվա անվանը, երաժիշտները նշեցին, որ դա ռուսական մեքենա է:

«Ժակլինի հայրը և իմ հայրը, երբ երեխա էինք, երկուսն էլ ունեին այս մեքենայից»,- ասաց Թոմասը:

Նրանց երգերի մեծ մասը հայերեն է, բայց ունեն նաև ռուսերեն և ֆրանսերեն երգեր։

Ժակլինի խոսքով՝ երգերի համար իր ոգեշնչումը գալիս է առօրյա կյանքից, ինչպես իրենց վերջին երգը՝ «Շաքարը»։ Նրա կապը Հայաստանի հետ ամուր է մնացել տարիների ընթացքում։

«Ես ծնվել եմ Հայաստանում և մեծացել Բելառուսում, իսկ Ֆրանսիա գալուց հետո արդեն ութ տարի է՝ միշտ հայկական համայնքում եմ եղել, միշտ ցանկացել եմ հայերեն երգել, պարել, մասնակցել մեր մշակույթին»,- հավելեց նա։

Թոմասը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում։ Իսկ շեփոր սկսել է նվագել 7 տարեկանից։

«Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, մայրս դաշնամուր էր նվագում, իսկ ես՝ մանկուց շատ տարբեր գործիքներ»,- ասաց նա։

Նրա սերը երաժշտության և արկածների հանդեպ մեծ ազդեցություն են ունեցել նրա աշխատանքի և կյանքի վրա։

Նրանց երաժշտությունը գալիս է ամեն տեղից՝ կապելով մարդկանց ու տարբեր մշակույթները, գրում է FOX 11-ը։

«Մենք ուրախ տրամադրություն ունենք, բայց նաև ունենք նոստալգիկ և մելանխոլիկ ֆլյուիդներ: Մեր երաժշտությունը նման է տարբեր մշակույթների խառնուրդի․․․», - ասաց Ժակլինը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ