Աշխարհի չորրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը խոսել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի (26) դեմ առաջիկա խաղի մասին:
Հիշեցնենք, որ թենիսիստները մրցելու են Նյու-Յորքում ավարտին մոտեցող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում:
«Բոլորին է հայտնի է նրա բարձր խաղամակարդակը: Տիաֆոն հաղթել է Նադալին (1/8 եզրափակիչ), Ռուբլյովին (1/4 եզրափակիչ): Այս մրցաշարն արդեն յուրահատուկ է Ֆրենսիսի համար: Նա հիանալի է օգտագործում իր էներգիան: Կարծում եմ՝ դժվար է լինելու»,- ասել է Ալկարասը քառորդ եզրափակիչում իտալացի Յանիկ Սիների նկատմամբ հաղթանակ տանելուց հետո:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցելու են Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովն ու նորվեգացի Կասպեր Ռուդը: Կիսաեզրափակիչները կանցկացվեն սեպտեմբերի 9-ին, եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 11-ին: