Ֆրանսիայի Լիգա 1-ի 24-րդ տուրում «Լիոնը» սեփական դաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրեստի» դեմ խաղում։
Տանտերերին հաղթանակ պարգևեց թիմի ավագ Ալեքսանդր Լակազետի դուբլը։ Ֆրանսիացի հարձակվողին երկու ասիստ կատարեց 21-ամյա կիսապաշտպան Ռայան Շերկին։
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 39 միավորով 6-րդ տեղում է, «Բրեստը» 33 միավոր ունի և 9-րդն է։
Ֆրանսիայի Լիգա 1, 24-րդ տուր
«Լիոն» - «Բրեստ»` 2-1 (տեսանյութ)
Ալեքսանդր Լակազետ, 24, 82 - Քենի Լալա, 15 (11մ)


