Logo

Լալա Մնացականյան. լուսավոր անուն հայկական բեմարվեստի երկնքում

17:56 / 08.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Մայրը՝ Էլիզա (Ելձա) Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, իսկ հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, զբաղվել է մաթեմատիկայով։ Սովորել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցում։ 
Ցանկանալով դերասան դառնալ՝ Լալան ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժին և 1978 թվականին գերազանցությամբ ավարտել:

Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի դրամատիակկան թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք էր դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով:  2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 

Լալա Մնացականյանը գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն է։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Մանեն: 
Լալա Մնացականյանը կյանքից հեռացել է 2024 թվականի հունիսի 22-ին։ 


 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ