Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Լամին Յամալը կանխատեսում է արել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ:
«Չեմ համբերում, թե երբ ենք խաղալու ՊՍԺ-ի հետ: Երբ սենյակում մենակ եմ մնում, մտածում եմ, թե ինչ խելագարություն է լինելու:
Կարծում եմ՝ Փարիզում կհաղթենք 1-0 հաշվով, իսկ հաղթական գոլը կխփեմ ես»,- 16-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին:

-37.jpg)
