Կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը երկու գոլ է խփել «Գարանդայի» դեմ իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի խաղում (3-3)` սահմանելով տպավորիչ ռեկորդներ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Յամալը դարձել է Իսպանիայի առաջնությունում դուբլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։
Բացի այդ, նա պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը մրցաշրջանի ընթացքում «գոլ+գոլային փոխանցում» հաշվարկով հավաքում է 10 միավոր։
Յամալը «Գրանադայի» հանդիպման օրը եղել է 16 տարեկան 213 օրական։
Իսպանացի ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում 33 խաղում խփել է 5 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։


