Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի հոր՝ Մունիր Նասրաուիի, նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով երեք անձ է ձերբակալվել, հայտնում է The Athletic-ը։
Կասկածյալները Բարսելոնայի արվարձանում գտնվող Մատարո քաղաքի ավտոկայանատեղիում դանակահարել են Եվրոպայի չեմպիոնի հորը, որը հոսպիտալացվել է: Հաղորդվում է, որ 17-ամյա ֆուտբոլիստի հայրը կոնֆլիկտ է ունեցել այդ անձանց հետ:

