Logo

Լամին Յամալի տրանսֆերային արժեքը բարձրացել է 30 միլիոն եվրոյով

18:24 / 18.07.2024Ֆուտբոլ
null

Transfermarkt-ը թարմացրել է Գերմանիայում կայացած Եվրո-2024-ին մասնակցած մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի տրանսֆերային գինը հասել է 120 միլիոն եվրոյի։

Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է զգալի աճ գրանցել։ Իսպանիայի հավաքականի չեմպիոնությունից հետո Յամալի տրանսֆերային արժեքը բարձրացել է 30 միլիոնով: 

Լամինը 100 միլիոն եվրոյից ավելի տրանսֆերային արժեքով ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Դա ռեկորդային գին է նաև 17 տարեկան ֆուտբոլիստների հաշվարկում։

Հիշեցնենք, որ Լամին Յամալն արժանացել էր նաև Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին ու ճանաչվել լավագույն գոլի հեղինակ։ Նա 6 խաղում դարձել էր 1 գոլի ու 4 ասիստի հեղինակ: Յամալը գոլային փոխանցում էր կատարել նաև եզրափակիչում, որտեղ Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր անգլիացիներին ու ռեկորդային չորրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ