Logo

Լամին Յամալը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Կոպայի մրցանակը

23:20 / 22.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը երկրորդ տարին անընդմեջ ստացավ Կոպայի մրցանակը, որը տրվում է աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին:

18-ամյա Յամալն առաջին ֆուտբոլիստն է, որը երկու անգամ արժանացել է մրցանակին:

Ի դեպ, չորրորդ տարին անընդմեջ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանում է «Բարսելոնայի» ներկայացուցիչ: Յամալից առաջ ստացել էին նաև Պեդրին ու Գավին:

Առաջին անգամ Կոպայի մրցանակ հանձնեցին կանանց ֆուտբոլում: Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի ճանաչվեց «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչ Վիկի Լոպեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ