Logo

Լամին Յամալը հանգստի հնարավորություն կստանա

14:14 / 10.11.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի 13-րդ տուրի արտագնա խաղը կսկսի պահեստայինների նստարանին, հայտնում է Diario Sport-ը:

Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է հանգստի հնարավորություն տալ 17-ամյա ֆուտբոլիստին:

Եվրոպայի չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, դարձել 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կցուցադրվի Fast Sports 1-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա