«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ է «Էվերթոնը» գլխավորելուն։
43-ամյա մասնագետը հաջողությամբ հաղթահարել է հարցազրույցի երկրորդ փուլը՝ տպավորելով ակումբի ղեկավարությանը։ Հարցազրույցի արդյունքում անգլիացուն առաջարկել են գլխավոր մարզչի պաշտոնը՝ հաղորդում է The Telegraph-ը։
Եթե Լեմպարդն ընդունի առաջարկը, ապա արդեն հաջորդ շաբաթ աշխատանքի կանցնի։ Անգլիացին մեկ տարուց ավելի է՝ առանց աշխատանքի է։
Ավելի վաղ նա բանակցություններ է վարել «Քրիստալ Փելասի», «Ասթոն Վիլայի» ու «Նորվիչի» հետ, բայց տարբեր պատճառներով չի նշանակվել այդ ակումբներից որևէ մեկի գլխավոր մարզչի պաշտոնում։