«Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Հունգարիայի Գրան պրին, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Բուդապեշտում կայացած մրցմանը երկրորդը եզրագիծը հատել է Նորիսի թիմակից Օսկար Պիաստրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մերսեդեսի» պիլոտ Ջորջ Ռասելը։
Նախորդ չորս տարիների չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») զբաղեցրել է միայն 9-րդ տեղը։
Ընդհանուր հաշվարկը 284 միավորով գլխավորում է Պիաստրին։ Նորիսն ունի 275, իսկ Ֆերստապենը` 187 միավոր։
Կոնստրուկտորների գավաթի առաջատարը «Մաքլարենն» (559 միավոր) է, որին հաջորդում են «Սկուդերիա Ֆերարին» (260) և «Մերսեդեսը» (260)։
Հաջորդ Գրան պրին կկայանա օգոստոսի 31-ին Նիդերլանդներում` Զանդվորտի մրցուղում։
Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


