«Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Գրան պրին։
Բրիտանացի ավտոարշավորդին առաջատարների եռյակում հաջորդել են համապատասխանաբար Շառլ Լեկլերը («Սկուդերիա Ֆերարի») և Լեկլերի թիմակից Օսկար Պիաստրին։
Նախորդ չորս տարիների չեմպիոն, «Ռեդ Բուլի» պիլոտ Մաքս Ֆերստապենը զբաղեցրել է չորրորդ տեղը։
Ընդհանուր հաշվարկը 161 միավորով գլխավորում է Պիաստրին։ Նորիսն ունի 158, Ֆերստապենը` 136 միավոր։
Կոնստրուկտորների գավաթում 319 միավորով բացահայտ առաջատարը «Մաքլարենն» է։ «Մերսեդեսը» երկրորդն է և ունի 147 միավոր, իսկ «Ռեդ Բուլը» 143 միավորով երրորդն է։
Հաջորդ Գրան պրին կկայանա հունիսի 1-ին Բարսելոնայի մրցուղում։