Ֆրանսիական «Լանսի» բելգիացի հարձակվող Լոի Օպենդան համալրեց գերմանական «Լայպցիգի» կազմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ տեղափոխության արժեքը կկազմի 43-46 միլիոն եվրո՝ գումարած 6 միլիոն եվրո հավելավճար:
2022/23 մրցաշրջանում 23-ամյա Օպենդան «Լանսի» կազմում մասնակցել էր 38 խաղի, խփել 21 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: Նա 2022-ին բելգիական «Բրյուգեից» էր տեղափոխվել ֆրանսիական ակումբ։