Logo

«Լանսը» հաղթեց «Մարսելին» և ընդհուպ մոտեցավ ՊՍԺ-ին

00:59 / 26.10.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Լանսին»:

Վճռորոշ եղավ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարի ինքնագոլը, որը գրանցվեց 53-րդ րոպեին:

«Լանսը» 19 միավորով բարձրացավ 2-րդ տեղ և ընդամենը 1 միավորով է հետ առաջատար ու գործող չեմպիոն ՊՍԺ-ից: «Մարսելը» 18 միավորով 3-րդն է:

Ֆրանսիայի Լիգա 1, 9-րդ տուր

«Լանս» - «Մարսել»` 2-1

Օդսոն Էդուար, 23 (11մ), Բենժամեն Պավար, 53 (ինքնագոլ) - Մեյսոն Գրինվուդ, 17

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ