Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Բրեստը» 1-1 հաշվով ավարտեց «Լանսի» հետ տնային հանդիպումը:
54-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի ֆրանսիացի հարձակվող Ժերեմի Լե Դուարոնը: 83-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հյուրերի ֆրանսիացի պաշտպան Ջոնաթան Գրադիտը:
22 խաղից հետո «Լանսը» 46 միավորով 2-3-րդ տեղերը կիսում է «Մարսելի» հետ, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 54 միավորով առաջատարը գործող չեմպիոն ՊՍԺ-ն է: «Բրեստն» ունի 20 միավոր ու 14-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր
«Բրեստ» - «Լանս»՝ 1-1 (տեսանյութ)
Ժերեմի Լե Դուարոն, 54 - Ջոնաթան Գրադիտ, 83


