«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբն աշխատում է «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։
«Ցանկանում ենք թիմ հրավիրել Օբամեյանգին։ Շատ դժվար է, բայց հույս կա»,- հայտարարել է Լապորտան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի՝ կատալոնական ակումբի կազմում բուժզննումը չեղարկվել է։ Գործարքը կախված է այն հանգամանքից, թե արդյոք Ուսման Դեմբելեն կհեռանա «Բարսելոնայից»։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա գաբոնցին ԱՊԼ-ի 14 խաղում դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։