Logo

Լապորտա. «Նրանք դեռ չեն պատասխանել մեր առաջարկին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:00 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Ռոբերտ Լևանդովսկիի հավանական տրանսֆերի մասին։

«Լևանդովսկին «Բավարիայի» ֆուտբոլիստ է։ Ես չեմ ցանկանում մեկնաբանություն տալ այս թեմայով։ Ասելու ոչինչ չունեմ, միայն՝ առավելագույն հարգանք ֆուտբոլիստի ու Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։

«Բավարիայի» նկատմամբ հարգանքից ելնելով՝ չենք կարող խորանալ մանրամասների մեջ։ Նրանք դեռ չեն պատասխանել մեր առաջարկին։ Մենք կփորձենք կատարել Չավիի պահանջները»,- Ժոան Լապորտայի խոսքն է մեջբերում Diario Sport-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ