Logo

Լապորտան՝ Դե Յոնգի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:41 / 29.07.2022• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին:

«Ֆրենկի դե Յոնգը ցանկանում է մնալ ակումբում, բայց դա դժվար է, քանի որ նոր մրցաշրջանից մենք աշխատավարձերի նոր կառուցվածք կունենանք:

Այնուամենայնիվ, Դե Յոնգին թիմում պահելու համար կփորձենք ամեն ինչ անել»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին խնդրել է Ֆրենկի դե Յոնգին 50 տոկոսով կրճատել աշխատավարձը, որպեսզի շարունակի խաղալ «Բարսելոնայում»: Հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նա ցանկանում է ելույթները շարունակել «Կապտանռնագույնների» կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ