Logo

«Բարսելոնայի» նախագահ․ Լավ կլինի, եթե Ումտիտին ու Բրեյթուեյթը հեռանան

19:07 / 08.08.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակնարկել է, որ ֆրանսիացի պաշտպան Սամյուել Ումտիտին ու դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կհեռանան կատալոնական ակումբից։

«Չավին հույսեր չի կապում Ումտիտիի ու Բրեյթուեյթի հետ։ Այդ պատճառով լավ կլինի, որ նրանք հեռանան «Բարսելոնայից»։ Մենք սպասում ենք, որ ակումբից կհեռանան ավելի շատ խաղացողներ։ Կարծում ենք, որ կկարողանանք գրանցել բոլոր նորեկներին ու կնքել նոր պայմանագրեր»,- Լապորտայի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Ումտիտին մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայում», որի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026-ի հունիսի 30-ը։

31-ամյա Բրեյթուեյթը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 4 խաղի, խփել մեկ գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։ Դանիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ