«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ տարաձայնությունը հարթվել է, գրում է Mundo Deportivo-ն։
«Առաջ ենք շարժվում։ Ամեն ինչ հարթվել է. Տեր Շտեգենը մեր ավագն է։
Նա իրեն հիանալի դրսևորեց։ Երկրպագուներին նույնպես պետք էր տեսնել, թե ինչպես է իրեն պահում իսկական ավագը։ Տեր Շտեգենն արդեն 11 տարի է՝ «Բարսելոնայում» է, և նա հիանալի մարդ է։ Ուրախ եմ, որ նա կրկին կկատարի ավագի պարտականությունները։
Մարկի որոշումից հետո հուսով ենք գրանցել Ժոան Գարսիային, եթե, իհարկե, Լա լիգայի բժշկական հանձնաժողովն իր թույլտվությունը տա։ Մյուս դիրքերի հարցով նույնպես զբաղվում ենք։ Եթե մեզ չհաջողվի դա անել առաջին տուրի հանդիպման համար, հետագայում նրանց գրանցելու հավելյալ ժամանակ կունենանք»,- ասել է Լապորտան։
«Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում պայքարը կսկսի օգոստոսի 16-ին` մրցակցի դաշտում մրցելով «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 21:30-ին։
Կարդացեք նաև`


