Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ի դեմ դիմակայության մասին:
«Երկար ժամանակ է անցել այն պահից, ինչ մենք խաղացել ենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Մենք կրկին այստեղ ենք և խաղալու ենք ՊՍԺ-ի դեմ։ Անհամբերությամբ սպասում ենք հանդիպումներին։ «Բարսան» հավատում է իր ուժերին։ Փարիզում միշտ հիանալի մթնոլորտ է, ինչն ավելի է մոտիվացնում ֆուտբոլիստներին։ Հենց այդ մթնոլորտի շնորհիվ բոլորին դուր է գալիս լինել ֆուտբոլի աշխարհում։ Հուսով եմ` կանցնեք հաջորդ փուլ»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն։
ՊՍԺ - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին և կլինի «Fast Sports»-ի ուղիղ եթերում։


