«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունից (0-3) հետո թիմի հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին, հայտնում է Barca Universal-ը։
«Լոնդոնից վերադառնալիս խոսել եմ գլխավոր մարզչի հետ։ Ինձ դուր եկավ Ֆլիկի և ամբողջ թիմի արձագանքը։ Մենք միասնական ենք, իսկ Հանսին լավատես է։ Հավատացած եմ, որ այս արդյունքն առանցքային կլինի։
«Բարսան» վատ արդյունքներից հետո բազմիցս լավ մրցաշրջան է անցկացրել։ Վստահ եմ` այժմ էլ այդպես կլինի։
«Չելսիից» կրած պարտությունը կօգնի մեզ նվաճումների հասնել և հասկանալ, թե ինչ սխալներ ենք թույլ տվել։ Թիմը միավորվում է, և դա ինձ դուր է գալիս»,- հայտարարել է «Բլաուգրանայի» նախագահը։
Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում 7 միավորով 18-րդ տեղում է։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


