«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Ցանկանում եմ, որ «Ոսկե գնդակը» նվաճի «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Սա մեզ համար հպարտության աղբյուր է։ Սա համաշխարհային ֆուտբոլի ամենակարևոր իրադարձություններից է։
Մենք ունենք Կոպայի մրցանակի, լավագույն ֆուտբոլիստուհու, «Ոսկե գնդակի», լավագույն կին դարպասապահի թեկնածուներ, նաև Հանսի Ֆլիկը, որն ինձ համար աշխարհի լավագույն մարզիչն է։
Այն փաստը, որ խաղացողներն առաջադրված են, շատ կարևոր է։ Լավագույնների հետ մրցելու հնարավորությունը հպարտության աղբյուր է, բայց դա նաև մեզ մոտիվացնում է շարունակել աշխատել և ցույց տալ մեր ճանապարհը՝ աշխարհին ներկայացնելու սպորտն ու ֆուտբոլը։ «Բարսելոնայի» համար դա նաև արժեքների հարց է։ Մենք աշխատում ենք՝ թիմային հաջողության հասնելու համար»,- ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայից» տղամարդկանց «Ոսկե գնդակին» հավակնում են Լամին Յամալն ու Ռաֆինյան:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունն անցկացվում է Փարիզի «Շատլե» թատրոնում, հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ»-ով:


