«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ԱՄՆ-ում «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում կայանալիք հանդիպման մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։
«Մայամիում կայանալիք հանդիպման մասին կարող եմ ասել, որ մենք ոգևորված չենք, բայց խաղից շահույթ կունենանք։ Սահմանները որոշում են ֆուտբոլային ղեկավարներն ու Հանսի Ֆլիկը։
Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում անցկացվող Սուպերգավաթի հանդիպումներն արդեն դրական ազդեցություն են ունենում։ Ակումբին հաճելի է շահույթ ապահովելը։ Մայամիում «Վիլյառեալը» և «Բարսան» կստանան առավելագույն օգուտը։ Մենք հետաքրրքված ենք ամերիկյան շուկայով»,- հայտարարել է 63-ամյա ֆունկցիոները։
«Վիլյառեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 21-ին Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


