«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայանալիք հանդիպման մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։
««Էլ Կլասիկոն» լավագույն մրցավեճն է, երբ բոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ իրենց ամբողջ ներուժով։
Մեր բոլոր ֆուտբոլիստները շատ մոտիվացված են։ Ո՛ր ֆուտբոլիստներն էլ լինեն մեկնարկային կազմում, մենք հաղթելու շանսեր կունենանք։ Վստահ եմ` «Բարսան» կհաղթի «Ռեալին»։ Ֆուտբոլիստները մեզ ուրախանալու առիթ կտան»,- ասել է Լապորտան։
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին և ժամը 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


