Logo

Լապորտան ցանկանում է «You’ll Never Walk Alone»-ը դարձնել «Բարսայի» ակադեմիայի կարգախոսը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 01.12.2020ՍՊՈՐՏ
P170125 018 Liverpool Southampton - Լապորտան ցանկանում է «You'll Never Walk Alone»-ը դարձնել «Բարսայի» ակադեմիայի կարգախոսը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:12

-

-

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, որը իր թեկնածություն է դրել առաջիկա ընտրություններում, մտադիր է ակումբի ակադեմիայում օգտագործել «Լիվերպուլի» հայտնի կարգախոսը ՝ «You’ll Never Walk Alone»-ը:

«Լա Մասիան» ֆուտբոլիստներին ուղեկից կլինի You’ll Never Walk Alone («Դու երբեք միայնակ չես քայլի»-խմբ) կարգախոսով:

Մենք ուզում ենք, որ «Լա Մասիան» դառնա մեծ հաջողություններ և մարզական վարպետության կենտրոն, բայց նաև անձնական զարգացման կենտրոն, որտեղ մարզիկների նկատմամբ մոտեցումը ստանդարտ չէ, այլ՝ անհատական​:

Դա անելու ենք հատուկ ուշադրություն դարձնելով այն արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ուժեղ անհատականությունների համար, որոնցով կարող ենք հպարտանալ: Մեզ պետք են մարզիկներ, ովքեր սիրում են «Բարսան»,-ասվում է Լապորտայի նախընտրական մանիֆեստում:

You’ll Never Walk Alone դասական երգը գրել են ամերիկացի կոմպոզիտորներ Ռիչարդ Ռոջերսը և Օսկար Համերշտեյն II 1945-ին «Կարուսել» մյուզիքլի համար: Ֆուտբոլում այն հայտնի է որպես Լիվերպուլի հիմն, որը երգում են երկրպագուները տնային խաղերից առաջ:

Փառքի վերադարձի նախագծով. Ժոան Լապորտան առաջադրում է իր թեկնածությունը «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ