Logo

Լապորտան չի բացառում, որ Չավին կմնա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում

18:20 / 24.03.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի բացառել, որ Չավին կմնա ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Մենք բոլորս ցանկանում ենք գլխավոր մարզչի հարցը քննարկել մրցաշրջանի ավարտին։ Պատկերացրեք, որ մենք մրցաշրջանի ավարտին տիտղոս ենք նվաճում։ Կարծում եմ՝ Չավին կվերանայի իր որոշումը և մեզ կասի, թե ինչ է ուզում անել։ Որոշումները հաճախ փոխվում են։

Եթե տիտղոս նվաճենք, ես ինքս կցանկանամ, որ նա շարունակի աշխատանքը»,- Լապորտայի խոսքը մեջբերում է ElDesmarque-ն։

Հիշեցնենք` իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում տնային խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունից (3-5) հետո Չավին հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ