«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այսօր հանդիպել է ակումբի խաղացողներին, հաղորդում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
«Լապորտան ընդգծել է թիմի որակն ու տաղանդը՝ ասելով, որ նրանք ունեն ամեն ինչ իրավիճակը շտկելու համար։ Նախագահը ֆուտբոլիստներին հիշեցրել է, որ մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերի՝ Իսպանիայի առաջնության, Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի գավաթի համար պայքարը դեռ ընթացքի մեջ է։
Ինչպես ասվում է «Բարսելոնայի» օրհներգում, «միասին մենք ուժեղ ենք» ու մրցաշրջանի ամենաբարձր նպատակներին դեռ հնարավոր է հասնել»,-ասված է Իսպանիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ։
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 1-4 հաշվով զիջել էր Մադրիդի «Ռեալին»։ Վաղը կատալոնական ակումբը Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչում հանդիպելու է «Ունիոնիստաս» ակումբին։


