Logo

Լապորտան հաստատել է` Ֆլիկի հետ նոր պայմանագիր կկնքվի

13:57 / 18.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կերկարաձգի կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը, հաղորդում է La Vanguardia-ն։

«Ֆլիկը կերկարաձգի պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականը։ Մենք դեռ պաշտոնապես չենք կնքել պայմանագիրը, բայց Հանսին իր խոսքի տերն է»,- ասել է Լապորտան:

Գերմանացու գլխավորությամբ առաջին մրցաշրջանում կատալոնական ակումբը հաղթել է Լա լիգայի տիտղոսը, Իսպանիայի Սուպերգավաթն ու Արքայական գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

Հարցում

Աղյուսակներ