«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսիի հրաժեշտի խաղը վերակառուցված «Կամպ Նոու» ստադիոնում անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Հիանալի կլինի «Կամպ Նոուն» վերաբացել Լեո Մեսիի հրաժեշտի խաղով, քանի որ ստադիոնը լիովին լեփ-լեցուն կլինի նման հանդիպմանը։ Շատ ուրախ կլինեմ, եթե ստացվի կազմակերպել»,- ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ Մեսին 2021 թվականի ամռանն էր հեռացել «Բարսելոնայից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարսելոնան» բաց մարզում է անցկացրել վերակառուցված «Կամպ Նոու» ստադիոնում:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


