Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում «Լաս Պալմասն» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» և խաղի վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց 1-0 հաշվով:
90+3-ին Յան Օբլակի դարպասը գրավեց իսպանացի կիսապաշտպան Խավիեր Մունյոսը:
Դիեգո Սիմեոնեի թիմը 63 միավորով երրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնայից» հետ է 10 միավորով: «Լաս Պալմասը» 32 միավորով բարձրացավ 17-րդ տեղ` դուրս գալով վտանգավոր գոտուց:
Իսպանիայի Լա լիգա, 32-րդ տուր
«Լաս Պալմաս» - «Աթլետիկո Մադրիդ»` 1-0 (տեսանյութ)
Խավիեր Մունյոս, 90+3


