Եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) մամուլի ծառայությունը:
Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելուց հետո 31-ամյա վրացի ծանրորդը գրեթե չի մարզվել ու կենտրոնացել է քաղաքականության վրա։ Նա «Վրացական երազանք» կասակցության կազմում կդառնա Ազգային ժողովի պատգամավոր։
2015 թվականից հետո առաջին անգամ Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։
Հիշեցնենք, որ ծանրամարտի ԱԱ-ն կայանալու է դեկտեմբերի 6-15-ին Բահրեյնում։