Logo

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

00:42 / 21.07.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձավ Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։

Լատվիացիները մրցաշարի եզրափակիչում 74-64 հաշվով հաղթեցին Խորվաթիայի հասակակիցների թիմին։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը խորվաթներից Նոա Զեմլյիչն էր, որը վաստակեց 20 միավոր, կատարեց 3 ռեբաունդ և 1 ասիստ։

Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիային։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճեցին A դիվիզիոնի ուղեգիր։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ