Laureus մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ստացել է World Sports Academy մրցանակը:
«Արքայական ակումբը» դարձել է 2024 թվականի լավագույն սպորտային թիմը:
Մրցանակին հավակնում էին նաև «Բարսելոնայի» կանանց թիմը, ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը, ինչպես նաև NBA-ի չեմպիոն «Բոսթոն Սելտիքսը», ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը և Ֆորմուլա 1-ի «Մաքլարենը»:
2024 թվականին «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող:


