Laureus մարզաշխարհի ամենամյա մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը ներկայացրել է 2022թ. լավագույն մարզիկի կոչման հավակնորդներին:
Հեղինակավոր մրցանակի համար կպայքարի 6 մարզիկ.
- Կիլիան Մբապե (ֆուտբոլ, Ֆրանսիա)
- Լիոնել Մեսի (ֆուտբոլ, Արգենտինա)
- Մաքս Ֆերստապեն (Ֆորմուլա-1, Նիդերլանդներ)
- Արման Դյուպլանտիս (ձողացատկ, Շվեդիա)
- Ռաֆայել Նադալ (թենիս, Իսպանիա)
- Ստեֆեն Կարի (բասկետբոլ, ԱՄՆ)
Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Ֆորմուլա-1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը:´


