Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը:
««Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում, բայց մարզիչների նկատմամբ նման վերաբերմունքը նորություն էր:
Լավ կլինի, որ նա կենտրոնանա իր գործերի վրա, որովհետև նա չի հարգում ոչ «Ռեալին», ոչ էլ մարզիչներին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:
Ավելի վաղ Խավիեր Տեբասը կարծես անուղղակիորեն քննադատել էր Անչելոտիին՝ ասելով. «Կորոնավիրուսից հետո 5 փոխարինում կատարելու հնարավորություն կա, բայց 85-րդ րոպեին երեք փոխարինում ես կատարում, իսկ հետո՝ բողոքում»:


