Logo

Լավ մարզավիճակով հարձակվող՝ «Նոայի» դեմ խաղալու համար. «Լինկոլնը» տրանսֆեր է կատարել

11:34 / 06.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ. Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին:

Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում:

Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» է, որտեղից էլ Դաբոն տեղափոխվել է «Լինկոլն»: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, որոնցում խփել է 7 գոլ ու կատարել 2 ասիստ:

«Լինկոլնը» Դաբոյին արդեն պաշտոնապես ընդգրկել է «Նոայի» դեմ խաղերի հայտացուցակում:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Լինկոլնի» ու «Նոայի» միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 7-ին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ