Logo

5 կենսագրական ֆիլմ, որոնք հիանալիորեն վերարտադրում են իրական պատմական պահերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:03 / 23.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
կենսագրական ֆիլմեր

Կենսագրական ֆիլմերն առավել մանրազնին ու զգույշ աշխատանք են պահանջում։ Քանի որ դրանց ստեղծողների առջև խնդիր է դրված ոչ միայն զվարճացնել հեռուստադիտողին, այլև հնարավորին չափ պահպանել պատմական ճշգրտությունը կադրում։

Ստորև ներկայացված կենսագրական ֆիլմերի հեղինակներն իրենց առաջադրանքը 5-ի են արել՝ ճշգրտորեն վերստեղծելով անցյալի խորհրդանշական պահերը:

«Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով»  (2009)

Ջուլի և Ջուլիա

«Ջուլի և Ջուլիա. Պատրաստենք երջանկության բաղադրատոմսով» կենսագրական դրամայի սյուժեն կենտրոնանում է տարբեր դարաշրջանների երկու կանանց վրա՝ ամերիկացի խոհարար և հեռուստահաղորդավար Ջուլիա Չայլդի, որը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ականներին, և սկսնակ գրող Ջուլի Փաուելի: Նրանց մարմնավորել են Մերիլ Սթրիփն ու Էմի Ադամսը։

Ֆիլմում կան մի քանի տեսարաններ, որոնք վերարտադրում են իրական դրվագներ Չայլդի «Ֆրանսիացի շեֆ-խոհարարը» օրիգինալ հեռուստաշոուից: Դրանց թվում է ճտերով հայտնի տեսարանը։

«Գուչիի տունը» (2021)

Գուչիի տունը

Տեսարանում, որում հանդիպում են Պատրիսիա Ռեջիանին և Մաուրիցիո Գուչին, ֆիլմի գլխավոր դերակատարուհուն մարմնավորող Լեդի Գագան փայլում է կարմիր ատլասե զգեստով։ Զգեստների դիզայներներին այն ստեղծելու համար ոգեշնչել է գլխավոր հերոսուհու նախատիպի իրական հանդերձանքը։ Բայց որպեսզի զգեստն ավելի տպավորիչ երևա էկրանին, որոշվել է փոխել դրա գույնը։

«Էլվիս» (2022) 

Էլվիս

Բազ Լուրմանի նոր աշխատանքը նվիրված է Էլվիս Փրեսլիի կարիերային: Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Օսթին Բաթլերը, որը, ըստ քննադատների, հիասքանչ աշխատանք է կատարել։

Կինոնկարում մանրամասնորեն վերստեղծվում են ռոքնռոլի արքայի կյանքի խորհրդանշական իրադարձությունները։ Ֆիլմի լավագույն տեսարաններից է նաև Էլվիսի և նրա կյանքի մեծագույն սիրո՝ Պրիսցիլա Վագների հարսանիքը, որը զույգը մեծ մասշտաբով նշել է Լաս Վեգասում 1967 թվականին։
 

«Շիկահերը» (2022) 

Շիկահերը

Սեպտեմբերի 8-ին Վենետիկում տեղի ունեցավ Մերիլին Մոնրոյի մասին պատմող հոգեբանական դրամայի համաշխարհային պրեմիերան։ Հմայիչ Անա դե Արմասի մասնակցությամբ ֆիլմն արժանացավ 14 րոպե անընդմեջ բուռն ծափահարությունների:

Թեև ֆիլմը դեռ չի հայտնվել վարձույթում, թիզերից երևում է, որ այն լի է խորհրդանշական շիկահերի կյանքի մանրակրկիտ վերստեղծված պահերով: Եվ հատուկ ուշադրության են արժանի զգեստների դիզայներների աշխատանքները, որոնց շնորհիվ մենք հնարավորություն ունենք էկրանին տեսնելու Մոնրոյի լեգենդար զգեստները։

«Փեմն ու Թոնին» (2022) 

Փեմն ու Թոնին
Hulu հոսքային ծառայության մինի-սերիալը նվիրված է Պամելա Անդերսոնի և Mötley Crüe ռոք խմբի թմբկահար Թոմի Լիի հարաբերություններին։ Հայտնի զույգին մարմնավորել են Լիլի Ջեյմսն ու Սեբաստիան Սթենը։

Թեև աստղերի կյանքի որոշ իրադարձություններ խեղաթյուրվել են, սակայն ֆիլմում կան մի քանի պահեր, որոնք ֆիլմի թիմը վերստեղծել է ֆիլիգրանային ճշգրտությամբ։ Օրինակ՝ Ջեյ Լենոյի երեկոյան շոուում Պամելայի մասնակցությամբ հատվածը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ