Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հայտարարել է, թե ինչ է սովորել ռաֆայել Նադալից: Լեհ թենիսիստուհին ներկա է եղել Ռոլան Գարոսի առաջին շրջանում իսպանացու պարտված խաղին:
«Նադալն արդեն ինձ սովորեցրել է, որ լավագույն ճանապարհը մինչև վերջ պայքարելն ու չհանձնվելն է: Այդ մոտեցումն ավելացնում է ձեր հաղթանակի շանսը: Իմաստ չկա ամբողջ ուժերդ ներդնել, լավ խաղալ, բայց վերջում հանձնվել:
Ռաֆային կարիերայի ընթացքում հաջողվել է մի քանի անհավանական իրավիճակներում փոխել պարտված թվացող խաղի սցենարը: Դա ինձ ոգեշնչել է: Նա նաև մնացել է համեստ ու լավ մարդ»,- Շվյոնտեկի խոսքն է մեջբերում Punto de Break-ը:


