Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը բացատրել է, թե ինչու է ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ գոլի հեղիակ դառնում։
«Ես հարձակվող եմ և ապրում եմ հանուն գոլ խփելու, բայց նախորդ ամիսներին սկսել եմ խաղալ ավելի խորքից, քանի որ ինձ դուր է գալիս օգնել թիմին առաջ շարժվել։ Դա այն է, ինչն ավելացրել եմ իմ խաղում և ինձ լավ եմ զգում։
Մարկուս Թյուրամը հարձակման կենտրոնին այժմ ավելի մոտ է խաղում։ Մենք չենք ծրագրում խաղալ այդպես։ Դա կախված է նաև հանդիպումների ընթացքից։ Նախորդ տարի Թյուրամն էր հիմնականում նահանջում և օգնում թիմակիցներին, իսկ այժմ գոլեր խփելու նրա հերթն է»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Corriera della Sera-ն։
«Ներաձուրիի» ավագն Իտալիայի ընթացիկ առաջնությունում 13 խաղում խփել է 5 գոլ։ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում 24 գոլով դարձել էր Ա սերիայի լավագույն ռմբարկու։


