Logo

Լաուտարո. «Ուզում ենք կատարյալ հանդիպում անցկացնել և տիտղոսը վերադարձնել Միլան»

14:19 / 31.05.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը խոսել է ՊՍԺ-ի դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին.

«Արդեն շատ տիտղոսներ եմ նվաճել, սակայն Չեմպիոնների լիգայի տիտղոսը չկա իմ հավաքածուում։ Երջանիկ եմ, որ կրկին եզրափակիչում ենք։ Ուզում ենք կատարյալ հանդիպում անցկացնել և տիտղոսը վերադարձնել Միլան։ Պետք է հնարավորինս լավ պատրաստվենք և կենտրոնանանք մանրուքների վրա։

Ավագը միշտ ավելի շատ պատասխանատվություն է կրում։ Դաշտում պետք է անենք այն, ինչը մեզ եզրափակիչ է հասցրել։ Լուրջ մրցակից է, որին մենք հարգում ենք։

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում շատ գոլեր եմ խփել և մասնակցել կարևոր խաղերի, միշտ փորձում եմ առաջընթաց գրանցել»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

ՊՍԺ - «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Նախախաղային քննարկումը, որի ժամանակ կլինի ուղիղ միացում Մյունխեն, ուղիղ եթերում կլինի ժամը 21:10-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ