Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսն ու Հաքան Չալհանօղուն հեռախոսազանգի միջոցով քննարկել են ծագած կոնֆլիկտը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նրանք սկզբում շփվել են ձայնային հաղորդագրություններով, իսկ հետո՝ արդեն հեռախոսազանգով: Լաուտարոն ու Չալհանօղլուն միմյանց բացատրել են իրենց դիրքորոշումը և հարթել են կոնֆլիկտը:
«Ֆլումինենսեից» կրած պարտությունից հետո միլանյան գրանդի ավագը հայտարարել էր, որ «նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ, կարող են հեռանալ»:
Ակումբի նախագահ Բեպե Մարոտան ենթադրել էր, որ Լաուտարոն ակնարկել է թուրք ֆուտբոլիստին, որը թիմի հետ ժամանել էր ԱՄՆ, սակայն վնասվածքի պատճառով չէր մասնակցել մրցաշարին:
Հաքան Չալհանօղլուն տեղի ունեցածից հետո հաղորդագրություն էր տարածել:


