Logo

Լաուտարոն` «Ինտերի» պատմության մեջ չորրորդ գլխավոր ռմբարկու

15:22 / 10.11.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը «Լացիոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի խաղում (2-0) աչքի է ընկել դարպասի գրավմամբ՝ ակումբում խփած գոլերի քանակը հասցնելով 161-ի։

Արգենտինացի հարձակվողը դարձել է «Ներաձուրիի» պատմության մեջ չորրորդ գլխավոր ռմբարկուն` ցուցանիշը կիսելով Սանդրո Մացոլայի հետ, որը նույնպես 161 գոլ է խփել միլանյան գրանդում։

28-ամյա Մարտինեսն «Ինտերի» պատմության մեջ գլխավոր ռմբարկուների պայքարում զիջում է միայն լեգենդար Ջուզեպե Մեացային (284 գոլ), Ալեսանդրո Ալտոբելիին (204) և Ռոբերտո Բոնինսենյային (171)։

Լաուտարո Մարտինեսը միլանյան գրանդում հանդես է գալիս 2018թ. հուլիսից, 349 խաղում գրանցել է նաև 52 ասիստ։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ