Logo

Լաուտարոն կրկնել է Բատիստուտայի ցուցանիշը

10:09 / 16.07.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, 5 գոլով ճանաչվելով ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու, կրկնել է տպավորիչ ցուցանիշ:

26-ամյա խաղացողը 1960 թվականից ի վեր արգենտինացի երկրորդ ֆուտբոլիստն է, որը Կոպա Ամերիկայում 5 և ավելի գոլ է խփել: 1991 թվականին 6 գոլի հեղինակ դարձել էր արգենտինացի լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտան: Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն իր երկրի ազգային թիմում անցկացրել է 64 հանդիպում և խփել 29 գոլ: Նա նաև հաղթական գոլի հեղինակ էր դարձել Կոլումբիայի հավաքականի դեմ եզրափակիչի խաղում։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայում նվաճել էր 16-րդ գավաթը և տիտղոսներով գերազանցել էր Ուրուգվային: Երրորդ տեղում Բրազիլիայի հավաքականն է, որը մրցաշարում հաղթել է 9 անգամ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ