Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը շրջանցել է լեգենդար Դիեգո Մարադոնային՝ հավաքականում խփած գոլերի քանակով:
«Ինտերի» ֆուտբոլիստը Վենեսուելայի թիմի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի խաղում ազգային հավաքականում իր գոլերի թիվը հասցրեց 33-ի: «Ալբիսելեստեի» պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցանկում Լաուտարոն այժմ 5-րդն է: Նա 33-րդ գոլը խփեց հավաքականում 71-րդ խաղում, մինչդեռ Մարադոնայից 84 խաղ է պահանջվել ազգային հավաքականի մարզաշապիկով 32 գոլ խփելու համար:
Առջևում են Էռնան Կրեսպոն (35 գոլ), Սերխիո Ագուերոն (42), Գաբրիել Բատիստուտան (54) և Լիոնել Մեսին (114):


