Logo

Լաուտարոյի «հարվածը» Չալհանօղլուին. «Ով չի ուզում մնալ այստեղ, կարող է հեռանալ»

10:52 / 01.07.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսն աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Ֆլումինենսեից» կրած պարտությունից հետո անուղղակիորեն քննադատել է իր թիմակից Հաքան Չալհանօղլուին:

«Մեզ համար ծանր մրցաշրջան է, հոգնած ենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, քանի որ ոչ մի տիտղոս չնվաճեցինք: Անուններ չեմ նշի, բայց իմ ուղերձը հստակ է. ով չի ուզում մնալ այստեղ, կարող է հեռանալ: Նկատել եմ որոշ բաներ, որոնք ընդհանրապես ինձ դուր չեն եկել», - Լաուտարոյի խոսքն է մեջբերում AS-ը:

«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան հաստատել է, որ Լաուտարոյի խոսքն ուղղված է եղել հենց Չալհանօղլուին. «Լաուտարոն ավագն է ու իր ծանրակշիռ կարծիքն է հայտնել: Կարծում եմ՝ հասցեատերը Չալհանօղլուն է: Հաջորդ շաբաթ խոսելու ենք նրա ներկայացուցիչների հետ և կհասկանանք՝ ինչ է լինելու ապագայում: Եթե նա որոշի հեռանալ, մենք կընդունենք նրա որոշումը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ