Logo

Լայմեր. «Տպավորված եմ Քեյնով»

11:37 / 30.09.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» ֆուտբոլիստ Կոնրադ Լայմերը «Պաֆոսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրի խաղից առաջ գովաբանել է իր թիմակից Հարի Քեյնին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Նա անհավանական շատ է աշխատում և անդադար մեծ ջանք է գործադրում՝ հաջողության հասնելու համար: Այդ ամենն իսկապես տպավորչ է: Հարին ոչ միայն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, այլև հրաշալի անձնավորություն:

Նա պետք է պահի այս տեմպը: 104 խաղում 100 գոլ խփելը ցույց է տալիս Քեյնի վճռականությունը և պրոֆեսիոնալիզմը»,- ասել է Կոնրադ Լայմերը:

Չեմպիոնների լիգայի և Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ