Logo

«Լայպցիգի» մարզիչը՝ Յուրգեն Կլոպի նոր աշխատանքի մասին

15:56 / 03.01.2025Ֆուտբոլ
null

Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է «Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի նոր կարիերայի մասին:

57-այա մասնագետը հունվարի 1-ից դարձել է Red Bull Soccer-ին պատկանող ակումբների ֆուտբոլային բաժնի ղեկավարը:

«Ես անհամբեր սպասում եմ, թե ինչպես է Յուրգենն իր կուտակած փորձն ու ստեղծած կապերն օգտագործելու մեզ օգուտ տալու համար: Ինձ շատ հետաքրքիր կլինի նար հետ զրուցել մարզչական կարիերայի մասին, ինչպես է նա աշխատել «Լիվերպուլում»:

Նույնիսկ 48 տարեկանում կարող եմ աճել որպես մարզիչ, հույս ունեմ, որ նրա հետ համագործակցելու արդյունքում նոր գիտելիքներ կստանամ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել էր 2015-ի հոկտեմբերի 8-ին: Նրա օրոք մերսիսայդյան գրանդը 2019-ին դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հաղթել էր աշխարհի ակումբային առաջնությունը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 2020-ին նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 2022-ին՝ Անգլիայի գավաթը, լիգայի գավաթը և Անգլիայի սուպերգավաթը: Ընթացիկ մրցաշրջանում «Լվերպուլը» ևս մեկ անգամ դարձել էր լիգայի գավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա