Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում «ՌԲ Լայպցիգն» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և հաղթեց 2-1 հաշվով։
Մարկո Ռոզեի գլխավորած թիմի գոլերը խփեցին հարձակվողներ, սլովենացի Բենյամին Շեշկոն ու բելգիացի Լոյիս Օպենդան։
«Լայպցիգը» 27 միավորով չորրորդ տեղում է, «Այնտրախտը» նույնպես 27 միավոր ունի և երրորդն է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 14-րդ տուր
«Լայպցիգ» - «Այնտրախտ»` 2-1
Բենյամին Շեշկո, 19, Լոյիս Օպենդա, 51 - Նաթանիել Բրաուն, 40


